Սպասվում է, որ Իսրայելն ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 10-ին կսկսի զորքերի դուրսբերումը Գազայի հատվածի հիմնական քաղաքներից դեպի բանակցային դիրքեր։ Այս մասին «Al Arabia» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի անդամ Ուսամա Համդանը։

«Ակնկալվում է, որ այն կսկսվի վաղը։ Հնարավոր է՝ գիշերը որոշակի նախապատրաստական ​​​​աշխատանքներ լինեն, ուստի դուրսբերումը պետք է սկսվի վաղը», - ասաց նա՝ պատասխանելով այն հարցին, թե երբ է Իսրայելը սկսելու իր զինված ուժերի դուրսբերումը Գազայի հատվածից։