Երևանի մետրոյի կայարաններում այսօր՝ հոկտեմբերի 23–ի առավոտյան լարված իրավիճակ է ստեղծվել. երկար ժամանակ գնացքները չեն շարժվել։
Այս առնչությամբ Երևանի մետրոպոլիտենից NEWS.am–ի հետ զրույցում հայտնեցին. «Մետրոյի «Գործարանային» կայարանում շարժակազմերից մեկում տեխնիկական խնդիր էր առաջացել: Մոտ 15 րոպե է տևել դա: Տեխնիկական խնդիրն արդեն լուծված է, մետրոն աշխատում է իր բնականոն հունով»:





























