Անցած 1 օրում բացահայտվել է 100 հանցագործություն, որոնցից 9-ը՝ նախկինում կատարված: Այս մասին NEWS.am—ին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:

Մասնավորապես՝

26 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,

9 դեպք՝թմրանյութի հայտնաբերման,

7 դեպք՝ ֆիզիկական ներգործության,

6 դեպք՝մարմնական վնասվածք պատճառելու,

5-ական դեպք՝անձնական ունեցվածքի գողության, խարդախության,

4 դեպք՝ապօրինի կերպով քաղաքացիական ողորկափող հրազեն, գազային, օդաճնշիչ, սառըկամնետողական զենքկրելու,

3 դեպք՝հոգեկան ներգործության,

2-ական դեպք՝գույքը ոչնչացնելու կամ վնասելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու:

Բացահայտվել են նաև կողոպուտի, վստահված գույքի հափշտակման, շորթման, խուլիգանության, ծառերը, թփերը ապօրինի հատելու, փաստաթղթեր կեղծելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու և այլ դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝

5 դեպք՝անձնական ունեցվածքի գողության,

1-ական դեպք՝սպանության փորձի, բնակարանային գողության, խարդախության, համակարգչային հափշտակության։

Հայտնաբերվել է 6 հետախուզվող, կամավոր ներկայացել 2-ը։

Գրանցվելէ զենք-զինամթերք կամավոր հանձնելու 5 դեպք։

Անցած 1 օրումգրանցվելէ 10 ավտովթար․ 2 մարդ զոհվել է․ 17-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։