Ստամբուլի Քադըքյոյ թաղամասի հայտնի ռեստորանը տուգանվել է հաճախորդներից բջջային հեռախոսի լիցքավորման համար գումար գանձելու պատճառով։ Այս մասին հայտնում է Ekonimim բիզնես թերթը։

Ըստ տվյալների՝ սոցիալական ցանցերում 10 հազար թուրքական լիրա (մոտ $240) արժողությամբ չեկի լուսանկարը տեղադրելուց հետո, որտեղ ներառված էր այցելուի վրա 45 լիրա (մի փոքր ավելի, քան $1) արժեցած լիցքավորման կետը, Թուրքիայի Առևտրի նախարարությունը ստուգում է անցկացրել հանրային սննդի հաստատությունում և տուգանել այն՝ հիմնվելով սպառողների իրավունքների պաշտպանության մասին օրենքի վրա։

Տուգանքի չափը չի նշվում։ Չի պարզաբանվում նաև, թե արդյոք նախարարության որոշումը նախադեպային է Թուրքիայի համար։