«Մեծ ժառանգորդ», իսկ այժմ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը իր ստորագրություններն է բաժանում տարբեր ձեռնարկությունների եւ հիմնարկների աշխատողներին եւ ծառայողներին, ինչպես նաեւ ստեղծագործական անձնակազմերին` ի նշան շնորհակալության իրեն ուղարկած «հավատարմության նամակների»:
«Առողջություն ենք մաղթում թանկագին եւ հարգելի ընկեր Կիմ Չեն Ընին, որը մեզ համար հավասարազոր է Կիմ Իր Սենին եւ Կիմ Չեն Իրին», - ասվում է հյուսիսկորեական աշխատողների նամակներում:
Կիմ Չեն Ընի պատասխան ստորագրություններն ստացել են Կիմ Իր Սենի անվան հեղափոխական ուսումնարանը, Երիտասարդական կազմակերպության Կենտրոնական կոմիտեի Լիգան, Փհենյանում գտնվող հանրահայտ «Օքրյո» ռեստորանը, կենտրոնական գազանանոցը, «Մանսուդե» գեղարվեստական թիմը, Ռակվոնսկի մեքենաշինական համալիրը եւ «Սիմջիոն» նվագախումբը:
ԿԺԴՀ-ի բնակիչները ճանաչում են երկրի ղեկավարների ստորագրություններն ու ձեռագիրը: ԿԺԴՀ-ում Կիմ Իր Սենի, Կիմ Չեն Իրի եւ նրա մոր` Կիմ Չեն Սուկի ձեռագրերի համար հատուկ անվանումներ գոյություն ունեն: Այսպես, հանրապետության «առաջին եւ հավերժ» նախագահի գիրն անվանում են «Արեւի ոճ», Կիմ Չեն Իրի ձեռագիրը` «Պետկու լեռան ոճ», իսկ նրա մոր գիրը` «արեւ ճառագայթների ոճ»:
Գեղագրության տեղական փորձագետները այդ գրությունները որակում են, ինչպես «նորարարական, ինքնատիպ, թեթեւ եւ ներքին ուժով լեցուն», հաղորդում է gazeta.ru-ն:




























