Թալիբները առեւանգել են Աֆղանստանի խաղաղության գերագույն խորհրդի անդամին` Մաուլավի Շաֆուլիա Շաֆիին, ով Քունար նահանգ է եկել Քաբուլից Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի` խաղաղ բանակցություններ սկսելու կոչով: Բանակցողը հունվարի 28-ին անհետացել է:
Ներկայումս այդ նահանգի վարչական կենտրոն` Ասադբադ քաղաք է ժամանել ԽՀԽ-ի առաքելությունը, որը գլխավորում է կազմակերպության ղեկավարության անդամ Շահզադ Շահեդի կողմից: Նա պետք է բանակցություններ վարի իր գործընկերոջը ազատ արձակելու համար, այդ նպատակով օգտագործելով տեղական ցեղերի ավագանիների հեղինակությունը:
Հունվարի 29-ին Աֆղանստանի խորհրդարանի վերին պալատի պաշտպանել է երկրի նախագահ Համիդ Քարզայի քաղաքական կուրսը, որը նախատեսում է բանակցություններ սկսել զինված ընդդիմության հետ Իսլամական հանրապետությունում ազգային խաղաղության հասնելու համար:
Աֆղանստանի խաղաղության գերագույն խորհուրդը ստեղծվել է 2010-ի աշնանը Համիդ Քարզայի նախաձեռնությամբ ապստամբների հետ խաղաղության բանակցություններ սկսելու նպատակով: Դրա ղեկավարը Աֆղանստանի նախկին նախագահ եւ ջիհադի հայտնի գործիչ Բուրհանուդին Ռաբանին զոհվել է մահապարտ ահաբերկչի հարձակման արդյունքում 2011-ի սեպտեմբերին Քաբուլի իր տանը, հիշեցնում է «ՌԻ Նովոստին»:




























