Հունվարի 29-ին, ժամը 21.54-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Վ. Համբարձումյան փողոցի թիվ 10 շենքի 27-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել փրկարար ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ հյուրասենյակում հայտնաբերել են 55-ամյա Համազասպ Պետրոսյանի դին:



























