Հունվարի 28-ին, ժամը 13.30-ի սահմաններում, «Օպել Վեկտրա»  մակնիշի ավտոմեքենան Գյումրի-Երևան ճանապարհի 70-րդ կմ-ին՝ Արուճ գյուղին հարող ճանապարհահատվածում, դուրս  է եկել երթևեկելի մասից, շրջվել և ընկնել  ձորը:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատահարի հետևանքով վարորդը՝  Գյումրի քաղաքի բնակիչ, 64-ամյա Ռաֆիկ Պետրոսյանը, տեղում մահացել է:

Կատարվում է քննություն: