Ստամբուլում PKK-ի ֆինանսավորման աղբյուրների բացահայտման եւ կանխարգելման դեմ 2-օրյա համաժողով է իրականացվել, որին մասնակցել են Թուրքիայի ահաբեկչության դեմ պայքարի վարչության 15 նահանգների տնօրեններ, Ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության եւ Արդարադատության նախարարության պատասխանատուները։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝  համաժողովի ընթացքում մասնակիցների ուշադրությունը գրավել է հետախուզական մարմինների պատրաստած զեկույցը, որում ընդծվել է, որ Թուրքիայի արեւելյան եւ հարավ-արեւելյան նահանգներում իրականացվող պետական տենդերների գումարի 10-ից 20 տոկոսը գնում է PKK-ին։

Զեկույցում նշվել է, որ արեւելյան եւ հարավ-արեւելյան նահանգներում տարեկան հայտարարվում  է մոտ 800 մլն դոլարի տենդերներ։ Այդ տենդերները շահած քուրդ գործարարները այդ գումարից մոտ 120 մլն դոլարը վճարում են PKK-ին։

Զեկույցի հետաքրքիր կետերից մեկն էլ այն է, եղել, որ PKK-ն այս պահի դրությամբ արտասահմանյան բանկերում ունի 1 մլրդ դոլար։