Ես ողջունում եմ եվրաինտեգրման գործընթաց սկսելու վերաբերյալ Հայաստանի որոշումը։ Այս մասին հոկտեմբերի 28-ին Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի (Եվրանեսթ) 12-րդ լիագումար նիստի ժամանակ հայտարարել է ուկրաինացի պատգամավոր Վլադիմիր Արիևը։
Նա դա կարևոր քայլ է անվանել ոչ միայն «դեմոկրատական երկրների ակումբի անդամակցության» տեսանկյունից։
«Արդյունքում, Հայաստանը կկարողանա ապագայում զգալի, շոշափելի տնտեսական և ֆինանսական օգուտ ստանալ», - նշել է Արիևը։
Նա նաև կոչ է արել աջակցություն հայտնել Վրաստանի քաղաքացիական հասարակությանը և անկախ լրատվամիջոցներին։
«Այդ երկիրը շատ մոտ էր ԵՄ-ին անդամակցելուն և կարևոր է նրան աջակցություն ցուցաբերելը», - հավելել է Արիևը։
Նա առաջարկել է ուժեղացնել հակառուսական պատժամիջոցների շրջանցման նկատմամբ վերահսկողությունը։





























