Թուրքիայի Բալըքեսիր նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով վիրավորվել է 26 մարդ, որին հաջորդել է 12 հետցնցում՝ 4.0-ից ավելի մագնիտուդով, երեքշաբթի օրը հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիկայան։
Թուրքիայի արևմուտքում գտնվող Բալըքեսիր նահանգում տեղի ունեցած երկրաշարժի մագնիտուդը կազմել է 6.1 բալ և այն զգացվել է մի շարք նահանգներում, ներառյալ Ստամբուլը, ավելի վաղ հայտնել էին Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) սեյսմոլոգները։ Սընդըրգըում, որի մոտ էր գտնվում երկրաշարժի էպիկենտրոնին, փլուզվել են երեք շենք և մեկ խանութ։
«Երկրաշարժի հետևանքով տուժել է 26 մարդ, նրանք բոլորը դուրս են գրվել հիվանդանոցներից։ Զոհեր չկան։ Գրանցվել է 12 հետցնցում՝ 4-ից բարձր մագնիտուդով», - հայտնել է նախարարը ճեպազրույցի ժամանակ։
Իրենց հերթին, Ստամբուլի, Իզմիրի և Մանիսայի նահանգների իշխանությունները, որտեղ զգացվել են ցնցումները, հայտարարել են, որ երկրաշարժի բացասական հետևանքների մասին հաղորդումներ չեն ստացվել։


























