ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը 2026թ․ կհատկացվի 15 միլիարդ 358 միլիոն դրամ։ Այս մասին հայտնել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ հոկտեմբերի 31-ին 2026թ․ պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ։
Նախարարը նշել է, որ սա 812 միլիոն դրամով ավելի է, քան 2025թ․։
«Միևնույն ժամանակ, 2026թ․ տարածքային կառավարման և ջրային ռեսուրսների համար նախատեսված է հատկացնել 178 միլիարդ դրամ»,- հայտնել է Հովհաննիսյանը՝ ավելացնելով, որ սա 4.4 միլիարդ դրամով պակաս է ընթացիկ տարվա ցուցանիշներից։
Նախորդ ցուցանիշների հիման վրա՝ ֆինանսների նախարարությունն առաջարկել է որոշակի կրճատումներ մի շարք միջոցառումների գծով։
«Իրականացման Նախորդ արդյունքներից ելնելով՝ մենք առաջարկել ենք որոշակի կրճատումներ մի շարք միջոցառումների գծով։ Հիմնական ավելացումը պայմանավորված է տարածքային զարգացման ծրագրով, որը կազմում է 10 միլիարդ դրամ, որից 9 միլիարդը համայնքներին հատկացված սուբսիդիաներն են»,- նշել է գերատեսչության ղեկավարը։



























