Առերևույթ հանցագործության դեպքի վերաբերյալ հաղորդումը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից ուղարկվել է  Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ հաղորդմանն օրենքով սահմանված կարգով ընթացք է տրվել։ Անհրաժեշտության դեպքում լրացուցիչ տեղեկատվություն կտրվի։ Այս մասին NEWS.am–ի հարցմանն ի պատասխան հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։

Ավելի վաղ, «Հրապարակ»–ը գրել էր, որ ԱԱԾ աշխատակիցները գիշերը մտել են Էջմիածնի քիմիկների զորամաս, կան բերման ենթարկվածներ, որոնց թվում բարձրաստիճան զինվորականներ։

Կայքի փոխանցմամբ, մինչ այս պահն էլ զորամասում են,օպերատիվ գործողություններ են իրականացնում, պատճառներ առայժմ հայտնի չեն։