Գեւորգ Ալիվորյանի գործով ոստիկանների եւ քննիչի գործողությունների օրիանականության ստուգումները դեռեւս շարունակվում են: Այս մասին NEWS.am-ի հայտնեց Ալիվորյանի փաստաբան Զոհրաբ Գաբրիելյանը:
Հիշեցնենք, որ խոսքը հունիսի 5-ի գիշերը Կապուչինյան փողոցի «Նատալի» սրճարանում տեղի ունեցած միջադեպի մասին է: Ծեծկռտուքի արդյունքում վիրավորվել էր 22-ամյա ադրբեջանցի Ֆարիդ Նահմետովը: Սկանդալը կայանում է նրանում, որ տուժածը պնդում է, թե ոստիկանությունը հանցագործի հարցում սխալվել է:Միջադեպից մեկ օր անց անհայտ անձի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել, եւ միայն հունիսի 8-ին էին ձերբակալվել Ալիվորյան եղբայրները` Գեւորգն ու Գարիկը: Ձերբակալված երիտասարդներին խոշտանգել են, եւ սպառնալով բռնաբարությամբ, Գեւորգին ստիպել են «խոստովանական» ցուցմունք գրել: Գարիկին բաց են թողել, եւ նա վկայի կարգավիճակում է:
Վկային ծեծի ենթարկելու փաստով ոստիկանական բաժանմունքում քրեական գործ չեն հարուցել, ամեն ինչ վերագրելով «ձերբակալման ժամանակ դիմադրությանը»:
Նոյեմբերի սկզբին Գեւորգն ազատ է արձակվել հայ համայնքի հայտնի ներկայացուցիչներից մեկի անձնական երաշխավորությամբ: Դեկտեմբերի 6-ին գործը կարճվել է, հաստատվել է, որ նա մասնակցություն չի ունեցել միջադեպին:
Այդ պահից ի վեր Հետաքննական կոմիտեն ստուգում է ոստիկանների եւ քննիչի գործողությունների օրինականությունը: Հունվարի 31-ի դրությամբ ստուգումները դեռ չէին ավարտվել: Փաստաբան Զոհրաբ Գաբրիելյանի խոսքով` իր նախկին պաշտպանյալը որոշել է բավարարվել գործի կարճմամբ եւ անօրինական կալանքի մեղավորներին պատժելու պահանջը չի պնդում:



























