Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպել է Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթիի հետ եւ քննարկել հայ-լիբանանյան երկկողմ բարեկամական հարաբերությունները, համագործակցության բարելավման հեռանկարները, մասնավորապես` առեւտրատնտեսական ոլորտում:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ երկուստեք բարձր է գնահատվել երկու երկրների քաղաքական հարաբերությունների ներկա մակարդակը, գոհունակություն է հայտնվել 2011թ. վերջին Լիբանանի Նախագահի եւ խորհրդարանի նախագահի Հայաստան կատարած այցերի արդյունքների առնչությամբ:
Կարեւորվել է բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցելությունների շարունակականությունը, միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի եւ գործարար համաժողովների անցկացման անհրաժեշտությունը:



























