Ռուս հայտնի դերասան Ալեքսեյ Դեվոտչենկոյին ծեծի են ենթարկել կովկացիները: Նրանց դուր չի եկել, որ դերասանն ականջին օղ է կրում: Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 30-ի երեկոյան Մոսկվայի մետրոյում:

Դեվոտչենկոն իր Facebook-ի էջում գրել է, թե իրեն գրեթե սպանում էին «Շաբոլովսկայա» կայարանում:

«Ինչ-որ դաղստանցի տղաներ որոշեցին, որ տղամարդուն հարիր չէ օղ կրելը, եւ քաշեցին, պոկեցին այն»,- գրել է դերասանը: Դերասանի խոսքով, ծեծկռտուքին չեն միջամտել ոչ ոստիկանությունը, ոչ էլ կայարանի հերթապահները:

Դեվոտչենկոն հանդիսատեսին հայտնի է «Ոսկե հորթը», «Բանդիտական Պետերբուրգ», «Հուժկու ուժ» ֆիլմերից, գրումէ  «Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականները: