Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացմամբ` ՀՀ կառավարությունը փետրվարի 2-ի նիստում կքննարկի Հայաստանի եւ Եգիպտոսի միջեւ պաշտպանության բնագավառում համագործակցության համաձայնագրի հարցը:
Նախատեսվում է համագործակցություն հետեւյալ հարցերի շուրջ` քաղաքացիական վերահսկողություն զինված ուժերում, ռազմական արդյունաբերություն եւ սպառազինությունների ծրագրեր, ռազմական կրթություն, ռազմական բժշկություն, թիկունքային ապահովում, ռազմական ավիացիա, հրետանի եւ հակաօդային պաշտպանություն, մշակութային եւ սպորտային միջոցառումներ, ճգնաժամերի կառավարում եւ այլն:
Այս համաձայնագրի անհրաժեշտությունը թերեւս պայմանավորված է նաեւ այն հանգամանքով, որ եգիպտական բանակում դեռեւս մեծ քանակություն է կազմում խորհրդային միության արտադրության սպառազինությունը:




























