Հանրապետական Միթ Ռոմնին հաղթել է Ֆլորիդա նահանգի փրայմերիզում: Նրա օգտին է քվեարկել ընտրողների 47%-ը, նրա հիմնական հակառակորդ Նյութ Գինգրիչի օգտին`  31%: Ռիկ Սանտորումը  հավաքել է ձայների 13%-ը, իսկ Թեքսաս նահանգի կոնգրեսական Ռոն Փոլը` 7%:

Ֆլորիդան համարվում է գլխավոր եւ առաջնային նահանգ, եւ նախագահական ընտրություններին կարեւոր է այն առումով, որ այնտեղ ընտրություններին ակտիվ մանակցող շատ թոշակառուներ են բնակվում: Այն համարվում է «չկողմնորոշվող» նահանգ, որի ձայնը որոշիչ կդառնա 2012 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ: 

Հաջորդ նահանգը, որտեղ քաղաքացիները պետք է ընտրեն նախագահի թեկնածու Հանրապետական կուսակցությունից, ԱՄՆ-ի խաղային մայրաքաղաք Նեւադան է: Նեւադայում փրայմերիզը տեղի է ունենալու 2012 թվականի փետրվարի  4-ին, հաղորդում է rbc-ն:

Հիշեցնենք, որ հունվարի 21-ին Հարավային Կարոլինա նահանգում Ն. Գինգրիչն առաջ էր անցել Միթ Ռոմնիին` հավաքելով ձայների 41%-ը: Այն ժամանակ ներկայիս առաջնորդը հավաքել էր ընտրողների միայն  27%-ը: