Հայաստանի ներքին պարտքային շուկայում օտարերկրյա ներդրողների ներկայությունը 2025 թվականին զգալիորեն աճել է՝ 2018 թվականի համեմատ։ Այս մասին նոյեմբերի 12-ին Ազգային ժողովի նիստում՝ Հայաստանի 2026 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հայտարարել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

«Օրինակ, 2018 թվականին Հայաստանի ներքին պարտքային շուկայում օտարերկրյա ներդրողների ներկայությունը կազմել է ընդամենը 3,6 մլրդ դրամ։ Մինչդեռ 2025 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ այն արդեն հասել է 177 մլրդ դրամի։ Այլ կերպ ասած, միջազգային ներդրողների վստահությունը Հայաստանի Հանրապետության պետական ինստիտուտների նկատմամբ ավելացել է։ Այն ավելացել է ավելի, քան երբևէ», - նշել է Հովհաննիսյանը։