Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի դուստրը` Աիշան հունվարի 31-ին դիմել է Միջազգային քրեական դատարանին` խնդրելով, որ իրեն «դատարանի ընկերոջ» կարգավիճակով թույլատրեն մասնակցել Սեյֆ ալ-Իսլամի դատավարությանը:

Աիշայի փաստաբան Նիկ Կաուֆմանի նամակում ասվում է, որ նա պատրաստվում է դատարանին «կոնկրետ տեղեկություններ» ներկայացնել, որը կօգնի դատավորներին պարզելու` արդյոք լիբիական իշխանությունները ցանկանում են արդարացի դատաքննություն իրականացնել, թե ոչ: Ըստ փաստաբանի, լիբիական իշխանություները հրաժարվում են համագործակցել միջազգային արդարադատության հետ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նշենք, որ Սեյֆ ալ-Իսլամը 2011թ. նոյեմբերին ձերբակալվել էր Անցումային ազգային խորհրդի զինված խմբավորումների կողմից: ԱԱԽ-ն հրաժարվում է Քադաֆիին հանձնել Միջազգային քրեական դատարանին:

Օգոստոսին Լիբիայի ռեժիմի տապալումից հետո Աիշան, մայրն ու երկու եղբայրները թաքնվում են Ալժիրում: