Եվրահանձնաժողովը աջակցել է Հունաստանի և ExxonMobil-ի միջև Հոնիական ծովում գազի հետախուզման և արտադրության վերաբերյալ նոր համաձայնագրին, հաղորդում է Euractiv-ը: Բրյուսելը կարծում է, որ «հուսալի գործընկերների»՝ առաջին հերթին ԱՄՆ-ի հետ համագործակցությունը Եվրոպային կօգնի վերջապես ազատվելու ռուսական գազից։

Անցյալ շաբաթ Հունաստանը և ExxonMobil-ը Հոնիական ծովի հյուսիս-արևմտյան մասում հետախուզման համաձայնագիր ստորագրեցին: Շրջակա միջավայրի վերաբերյալ քննադատությունը չի խանգարել Հունաստանի իշխանություններին. հետախուզական աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև 2027 թվականը, իսկ արտադրությունը, եթե պաշարներն առևտրային առումով նշանակալի լինեն, կարող է սկսվել 2030 թվականին։

Եվրահանձնաժողովի աղբյուրը Euractiv-ին հայտնել է, որ ԵՄ գլխավոր նպատակն է ռուսական գազը ցանկացած ձևով վերացնելը, և որ ԱՄՆ-ն «եղել է և կմնա ԵՄ-ի հիմնական գործընկերը»։

Հունաստանն ավելի վաղ ԱՄՆ-ի հետ ստորագրել էր հեղուկացված բնական գազի մատակարարման իր առաջին երկարաժամկետ պայմանագիրը՝ 2030 թվականից 20 տարի ժամկետով տարեկան 700 միլիոն խորանարդ մետր գազ գնելու մասին։ Այս մատակարարումները Եվրոպայի՝ հաջորդ երեք տարվա ընթացքում 750 միլիարդ դոլարի ամերիկյան էներգետիկ ռեսուրսներ գնելու պարտավորության մի մասն են, ինչպես Դոնալդ Թրամփին խոստացել էր Ուրսուլա ֆոն դեր Լայենը։