Սկանդալային ֆինանսիստ Ջեֆրի Էփշթեյնի գործով առկա փաստաթղթերում հիշատակվում են առնվազն 20 անձինք՝ քաղաքական գործիչներ, միլիարդատերեր և կինոպրոդյուսերներ, ABC News-ին է հայտնել ԱՄՆ Հանրապետական կուսակցության կոնգրեսական Թոմաս Մասին։

Մասին հայտնելէ, որ խոսքը վերաբերում է այն մարդկանց, ովքեր ներգրավված են հանցագործություններում, որոնք մինչև այժմ չեն հետաքննվել։

Պատասխանելով այն հարցին, թե ինչու է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փորձում կանխել այդ փաստաթղթերի հրապարակումը, Մասին նշել է, որ իր կարծիքով՝ Թրամփը փորձում է պաշտպանել հարուստ և ազդեցիկ ընկերների մի խմբի։

«Կարծում եմ՝ նա փորձում է պաշտպանել հարուստ և ազդեցիկ ընկերների մի խմբի՝ միլիարդատերերին, իր քարոզարշավի հովանավորներին, իր շրջապատի մարդկանց։ Սա իմ աշխատանքային վարկածն է, թե ինչու է նա փորձում գաղտնի պահել այդ նյութերը», – ասել է Մասին։

Նրա կարծիքով, Էփշթեյնի ամբողջական դոսյեի հրապարակման օգտին կարող է «հանրապետականների հոսք» քվեարկել։

«Նրանց թիվը կարող է հասնել 100-ի կամ ավելի։ Հուսով եմ՝ կհաջողվի ապահովել այնպիսի մեծամասնություն, որը թույլ չի տա վետո դնել այս օրինագծի վրա, երբ այն ներկայացվի քվեարկության», – հավելել է նա։

Մասին այն չորս հանրապետականներից մեկն է, որոնք դեմ են գնացել նախագահ Թրամփին և միացել դեմոկրատներին՝ ստորագրելով հրապարակման պահանջով միջնորդությունը, որն էլ հանգեցրել է այս շաբաթվա քվեարկությանը։