Ռումինիայի իշխանությունները սկսել են տարհանել ուկրաինական Իզմայիլ նավահանգստի հակառակ Դանուբի ափին գտնվող Պլաուրու գյուղը, հաղորդում է Euractiv-ը։
Որոշումն ընդունվել է, երբ Ուկրաինայի հարավում անօդաչու թռչող սարքը հարձակվել է հեղուկ նավթային գազ տեղափոխող նավի վրա։ Նավի «Ռումինիայի տարածքին մոտ լինելու և դրա բեռի բնույթի» պատճառով իշխանությունները հրամայել են տարհանել։ 2021 թվականի դրությամբ Պլաուրուում բնակվում էր 32 մարդ, որոնցից 15-ը ներկա պահին տարհանվել են։
Ռումինիան ավելի վաղ Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Լիպաևին Բուխարեստ էր կանչել՝ Ռումինիայի օդային տարածքի խախտման դեմ բողոքելու համար։





























