«Россия сегодня» մեդիա խմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի նոր գիրքը՝ «Ի սկզբանե բանն էր, վերջում կլինի Թիվը», ուղարկվել է արտասահմանյան գրադարաններ, այդ թվում՝ Հայաստանում։ Սկզբնական տպաքանակը 88 հազար օրինակ է, հաղորդում է «Россотрудничество»-ն։
«Առաջին խմբաքանակն արդեն ուղարկվել է Վիետնամի, Տանզանիայի, Բելառուսի, Լեհաստանի, Արգենտինայի, Չինաստանի, Հարավային Օսիայի, Հունաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Մոնղոլիայի, Հնդկաստանի, Մարոկկոյի, Աբխազիայի, Հայաստանի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Բելգիայի, Թաիլանդի, Թուրքիայի և Չիլիի Ռուսական տների ընթերցողներին։ Սկզբնական տպաքանակը 88 հազար օրինակ է»,-ըստ РИА Новости-ի՝ նշել է գործակալությունը։
«Россотрудничество»-ն գրքերը հեղինակից անվճար է ստացել։ Սիմոնյանի «Водоворот» («Ջրապտույտ») պատմվածքների ժողովածուն նախկինում վաճառվել է 20 հազար օրինակով և շարունակում է վերատպվել ընթերցողների պահանջարկի հիման վրա։ Գործակալությունն ընդգծում է, որ ձգտում է գրադարանները համալրել ոչ միայն դասական, այլև ժամանակակից ստեղծագործություններով։
Սիմոնյանի նոր վեպը լույս է տեսել հուլիսի 31-ին։ Հրատարակման օրը «Читай-город» ցանցի մոսկովյան հինգ խոշոր խանութներ ժամանած բոլոր օրինակները վաճառվել են տասը րոպեի ընթացքում։ АСТ հրատարակչության տվյալներով՝ գիրքը նկարագրում է, թե ինչ է սպասվում մարդկությանը 60 տարի անց և ինչպիսին կլինի աշխարհի վերջը՝ ըստ աստվածաշնչյան մարգարեությունների։
Սիմոնյանը ավելի վաղ պարզաբանել էր, որ իր գրքերի վաճառքից ստացված բոլոր հոնորարներն ուղղվում են մարդկանց օգնելուն։





























