Քրդական աշխատավորական կուսակցությունը (РКК) հայտարարել է իր ուժերի դուրսբերման մասին Հյուսիսային Իրաքի կարևորագույն սահմանային տարածքից՝ Թուրքիայի հետ խաղաղության գործընթացն ամրապնդելու համար, հաղորդում է Al Arabiya-ն։
«Նոյեմբերի 16-ի երեկոյան դրությամբ մեր ուժերը Արևմտյան տարածաշրջանից դուրս են բերվել»,- ասված է խմբավորման հայտարարության մեջ՝ դա որակելով որպես «նշանակալի գործնական ներդրում» Անկարայի հետ հարաբերությունները կարգավորելու շարունակական ջանքերին։





























