ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի Սպիտակ տանը ողջունել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանին շքեղ ռազմական ցուցադրությամբ՝ ընդգծելով իր վարչակազմի սերտ կապերը Սաուդյան թագավորության հետ, քանի որ նախագահը մտադիր է գործարար և ազգային անվտանգության ոլորտում խոշոր գործարքներ կնքել, հաղորդում է CBS News-ը։
Սպիտակ տանը թագաժառանգի ժամանման արարողությունն ուղեկցվել է շքերթով՝ ամերիկյան զորքերի, թնդանոթների, ձիերով և կարմիր գորգով։ Սպիտակ տան հարավային մարգագետինը զարդարված էր ամերիկյան և սաուդյան դրոշներով, Սաուդյան Արաբիայի թագուհուն էլ ողջունել է ռազմական նվագախումբը։ Թրամփը և թագաժառանգը ողջույններ են փոխանակել, նախքան Սպիտակ տուն մտնելը դիտել են Սպիտակ տան մոտով թռչող կործանիչների թռիչքը։
Երկուշաբթի օրը, բին Սալմանի ժամանումից առաջ, Թրամփը լրագրողներին հայտարարել է, որ ԱՄՆ-ը Սաուդյան Արաբիային կվաճառի F-35 կործանիչներ։ Տեղի կունենա նաև տոնական ընթրիք բին Սալմանի հետ։
Ըստ արարողակարգին ծանոթ անձի՝ հրավիրվել է 120 մարդ, որոնցից 30-ը՝ Սաուդյան Արաբիայի պատվիրակությունից: Թեև դա պետական ընթրիք չէ, սակայն առաջին պաշտոնական ընթրիքն է, որը Թրամփը կազմակերպել է իր երկրորդ ժամկետի ընթացքում՝ ի պատիվ այլ երկրի առաջնորդի: Բին Սալմանի հայրը՝ Սալման բին Աբդուլազիզը, պաշտոնապես թագավորության պետության ղեկավարն է, բայց նա 2017 թվականին իր պարտականությունները փոխանցել է որդուն։
Վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է, որ նախագահը հայտարարություններ կանի ԱՄՆ արհեստական բանականության ենթակառուցվածքներում Սաուդյան Արաբիայի ներդրումների, քաղաքացիական միջուկային էներգիայի ոլորտում ընդլայնված համագործակցության, ռազմական տեխնիկայի վաճառքի և մայիսին Սաուդյան Արաբիա Թրամփի կատարած այցի ժամանակ Սաուդյան Արաբիայի հայտարարած 600 միլիարդ դոլարի ներդրումային պարտավորության կատարման մասին։
Սպասվում է, որ Սպիտակ տան այցը կներառի նաև Օվալաձև սենյակում հանդիպում և ճաշ, նման այն հանդիպումներին, որոնք նախագահը վերջին շաբաթներին ունեցել է աշխարհի այլ առաջնորդների հետ։





























