Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումները վերացվել են, հայտնել են Ռոսավիացիայի մամուլի ծառայությունից։

Ռոսավիացիան հայտարարել է օդանավակայանի աշխատանքի վերսկսման մասին Մոսկվայի ժամանակով 19:33-ին, իսկ դադարեցման մասին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 18:36-ին։ Սահմանափակումների ընթացքում 14 ինքնաթիռ ուղղվել է այլընտրանքային օդանավակայաններ։ «Ինքնաթիռների անձնակազմերը, օդային երթևեկության կարգավարները և օդանավակայանի ծառայությունները ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ միջոցները թռիչքների անվտանգությունն ապահովելու համար. դա առաջնահերթություն է»,- հայտարարել է գործակալությունը։

Շերեմետևո օդանավակայանը այսօր դադարեցրել է գործունեությունը Մոսկվայի ժամանակով 19:02-ից մինչև 19:16-ը։ Երեկոյան 18:23-ից ՀՕՊ ուժերը ըստ «Коммерсантъ»-ի՝ Մոսկվայի մատույցներին մոտեցող երեք անօդաչու թռչող սարք են խոցել։