Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Սբերի արհեստական բանականության ցուցահանդեսը շրջելիս, կատակով նշել է, որ ռոբոտը ինքն իրեն փորձարկելը կարող է որպես ծաղր ընկալել, հաղորդում է ТАСС-ը։
Պետության ղեկավարին ներկայացրել են մի ռոբոտ, որը մրգեր էր դասավորում զամբյուղի մեջ։ Զամբյուղը լցվելուն պես, Սբերի գործադիր տնօրենը զգուշորեն, խուսափելով ռոբոտի «ձեռքի» տակ ընկնելուց, արագորեն ամեն ինչ հանել է զամբյուղից՝ շարելով սեղանին։
«ճակատիդ էնպես հարվածի. «Կատակո՞ւմ ես, թե՞ ինչ է»,- ծիծաղել է նախագահը, դիտելով, թե ինչպես է Գրեֆը սկսում մրգեր զամբյուղի մեջ դասավորելու «անվերջ բոլորաշրջանը»։
«Կարելի է նման բաներ էլ սովորեցնել»,- ժպիտով վստահեցրել է մշակողը, որի զեկույցն ընդհատվել է։




























