Անկարայում Վլադիմիր Զելենսկիի հետ բանակցություններից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի նշել է Ուկրաինայի հակամարտության հարցում Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հետ համագործակցելու կարևորությունը։

«Նախ և առաջ, մենք պատրաստ ենք Ռուսաստանի հետ քննարկել առաջարկներ, որոնք կարագացնեն հրադադարը և կհարթեն արդար և երկարատև խաղաղության ճանապարհը։ Մենք մեծ նշանակություն ենք տալիս մեր դաշնակցի՝ Միացյալ Նահանգների մասնակցությանը այդ գործընթացում»,- ասել է Թուրքիայի առաջնորդը լրատվամիջոցներին՝ բանակցությունների արդյուքների վերաբերյալ հայտարարության մեջ։