Սլովակիայի նախագահ Պետեր Պելեգրինին ընդունել է փոխվարչապետ Պետեր Կմեկի հրաժարականի դիմումը։ Դրա մասին հայտնել է Markiza հեռուստաալիքը։

Ազգային զարգացման ծրագրի իրականացման և Եվրոպական Միության միջոցներից սուբսիդիաների բաշխման համար կառավարությունում պատասխանատու փոխվարչապետ Կմեցի հրաժարականը պնդել է վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։ Նրա աշխատանքը համարվել է անբավարար։ Ավելին, ընդդիմությունը պահանջել է հետաքննություն անցկացնել նրա պաշտոնավարման ընթացքում ընդունված մի շարք որոշումների օրինականության վերաբերյալ։

Պելեգրինին Կմեցի իրավասության ներքո գտնվող հարցերի ժամանակավոր համակարգող է նշանակել կրթության, հետազոտությունների և երիտասարդության զարգացման նախարար Տոմաշ Դրուկերին: