ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների ղեկավարների միջև հեռախոսազրույցը հնարավոր է անմիջապես կազմակերպել։

«Հնարավորություն կա երկու ղեկավարների միջև անմիջապես հեռախոսազրույց կազմակերպելու՝ անհրաժեշտության դեպքում։ Սակայն հիմա դեռևս չի ավարտվել այն աշխատանքը, որը պիտի նախորդի գագաթնաժողովին»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով ռուս-ամերիկյան բարձր մակարդակի շփումների ներկա վիճակի մասին հարցին։