ԱՄՆ-ն Գերմանիայի իշխանություններին չի տեղեկացրել Ուկրաինայում հակամարտության կարգավորման որևէ նոր ծրագրի մասին: Դրա մասին հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլը X սոցցանցով հեռարձակված մամուլի ասուլիսում:
«Ոչ, մեզ դրա մասին չեն տեղեկացրել»,- ասել է նա: Միևնույն ժամանակ, նախարարը նշել է «բոլոր միջազգային գործընկերների շարունակական ջանքերը» հակամարտությունը լուծելու համար: «Մենք, բնականաբար, աջակցում ենք այս ուղղությամբ առաջ գնացող ամեն ինչին»,- նշել է Վադեֆուլը:
Ըստ Axios-ի՝ Վաշինգտոնի և Մոսկվայի ծրագրի նախագիծը բաղկացած է 28 կետից, ներառյալ Ուկրաինայի և Եվրոպայի անվտանգության երաշխիքները:





























