ԱՄՆ-ն պատրաստ է նողկալի վերաբերմունք ցուցաբերել իր թշնամիների նկատմամբ, չորեքշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Մենք ուզում ենք փոխել մեր թշնամիներին։ Ես դա քաղաքավարի եմ ասում, բայց մենք ուզում ենք փոխել նրանց, և եթե նրանք չփոխվեն, մենք նողկալի վերաբերմունք կցուցաբերենք, բայց հուսով եմ՝ ստիպված չենք լինի նողկալի վերաբերմունք ցուցաբերել»,- ԱՄՆ-Սաուդյան Արաբիա ներդրումային ֆորումի ժամանակ ասել է նա։





























