Մոսկվայում բռնել են խարդախության միջոցով ավելի քան 4 մլն ռուբլի արժեքով կենցաղային տեխնիկա  հափշտակելու մեջ կասկածվող ութ անձանց: Ձերբակալվածներից յոթը Հայաստանի բնակիչներ են:

Հանցագործների գործողություններից տուժել է «Մ-Վիդեո» ընկերությունը: Հունվարի 31-ին խաբեբաները գնացել են մերձմոսկովյան Չեխովի շրջանի պահեստ, որտեղ պահվում են ընկերության ապրանքները: Նրանք «Մ-Վիդեո-Մենեջմենթ» ՍՊԸ-ի տնօրենի տեղակալին ցույց են տվել տրանսպորտային ծառայություններ մատուցելու կեղծ պայմանագիր: Արդյունքում նրանց թույլատրվել է դուրս հանել մեծ քանակությամբ ապրանք, գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթը:

Հանցագործներին բռնել են Ֆրեզեր մայրուղու թիվ 36 տան դիմաց: Ձերբակալվածների թվում Սերպուխովի բնակիչ է, հայ երեք եղբայրներ`  40 եւ 44 տարեկան (երկուսը` երկվորյակ) եւ 27-48 տարեկան չորս հայեր: Հայաստանցիները Մոսկվա են ժամանել Կրասնոդարի երկրամասից, Ռոստովի եւ Նիժնի Նովգորոդի շրջաններից:

Ձերբակալման գործողություններին մասնակցել են ՆԳՆ արագ արձագանքման հատուկ  նշանակության ուժերը: Հարուցվել է քրեական գործ ՌԴ ՔՕ 159-րդ հոդվածով (Մեքենայություն):