ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը 3 օրով գործուղվում է Վրաստան։
Որոշմանմեջ ասվում է. «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
- Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին 2025 թվականի նոյեմբերի 24-26-ը գործուղել Վրաստան (Թբիլիսի)՝ գործընկեր նախարարների հետ երկկողմ հանդիպումներ ունենալու նպատակով:
- Դավիթ Խուդաթյանի՝ Վրաստան գործուղման ճանապարհածախսը և օրապահիկի ծախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:
- Ընդունել ի գիտություն, որ Դավիթ Խուդաթյանի՝ Վրաստան գործուղման գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին։
- Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամ- 2 կետում ներկայացնել Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի»։





























