Կաբարդինո-Բալկարիայում հարձակում է կատարվել նախագահ Արսեն Կանոկովի ոչ հարազար եղբոր` Անտեմիրկան Կանոկովի դեմ, ով զբաղեցնում է հանրապետության Ուրվանյան շրջանի ղեկավարի պաշտոնը: Նա հոսպիտալացվել է ծանր վնասվածքներով: Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար: Այդ մասին հայտնում են ՌԴ Քննչական կոմիտեի տարածաշրջանային վարչությունից:

Վիրավորվել է նաեւ նրա թիկնապահը` ՆԳՆ աշխատակիցը, ով գտնվում էր նրա կողքին` մեքենայում: Ոստիկանը մահացել է:
Քրեական գործ է հարուցվել: Քննիչները հարձակումը կապում են քաղաքական գործչի պրոֆեսիոնալ գործունեության հետ, գրում է «Պրավդա.ռու»-ն: