Աղքատության հաղթահարման ամենակարեւոր գործոնը կրթության հասանելիությունն է: Այդ մասին այսօր` փետրվարի 3-ի կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նրա խոսքով` այն ընտանիքները, որոնք չեն կարողանում իրենց երեխաներին ապահովել կրթությամբ, ունենում են աղքատության խնդիր:
Ուստի կառավարությունը որդեգրելու է աղքատության հաղթահարման նոր ռազմավարություն` կրթությունը հասանելի դարձնել սոցիալական բոլոր խմբերի համար:




























