Նախկին ԱԳ նախարարներ Ալեքսանդր Արզումանյանն ու Վարդան Օսկանյանը հաճախակի չեն հանդիպում: Այս մասին այսօր` փետրվարի 2-ին, հրավիրված ասուլիսի ընթացքում նշեց ԱԳ նախկին նախարար, այժմ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը: Նրա խոսքով, իր հրաժարականից հետո Վարդան Օսկանյանի հետ չի հանդիպել, իսկ եթե ընդունելություններ էլ եղել են, հեռվից իրար տեսել են եւ չեն մոտեցել: «Սիվիվիլիթաս» հիմնադրամը ինձ հրավիրել էր որպես բանախոս 100 հարց հաղորդաշարին: Վարդան Օսկանյանը լինելով Սիվիլիթասի նախագահ եկել եւ ինձ դիմավորել է: Շատ կզամանայի, որ չդիմավորեր: Ավելին, կարծում եմ պարտավոր էր դիմավորել: Ողջունել է եւ անցել ենք դահլիճ: Եվ այսքանով սահմանփակվել է մեր հանդիպումը»,- մանրամասնեց Ալեքսանդր Արզումանյանը:
Լրագրողի դիտակրմանը, թե ինքը մարտի 1-ից հետո հայտարարել էր, որ Վարդան Օսկանյանը մարտի 1-ի մարդասպաններից է, Արզումանյանն արձագանքեց. «Ես նրան մարդասպան չեմ անվանել: Ես ասել եմ, որ նա կարեւորագույն պատասխանտուներից մեկն է, որովհետեւ Վարդան Օսկանյանն էլ, երբ ժողովրդի վրա կրակում էին, տարածում էր ճշմարտությանը չհամապատասխանող լուրեր ընդդիմադիր խաղաղ ցուցարարներին վերագրելով ապօրինի գործողություններ եւ պաշտանում էր իշխանության նախապատրաստվող սպանդի ողջ գործընթացը եւ նաեւ հատուկ դրություն մտցնելը: Այդքանով նա կիսում է մյուս իշխանավորների հետ ողջ պատասխանատվությունը մարտի 1-ի զարգացումների համար»:



























