Իրաքից ամերիկյան զորքերի դուսրբերումից հետո Իրաքում շարունակվող քաղաքական լարվածության ֆոնին Իրաքի Քուրդիստանի ինքնավարությունը ցանկանում է անկախություն հռչակել:
Ինչպես տեղեկացնում է թուրքական Milliyet-ը` վկայակոչելով իրաքյան El Nexil գործակալությանը, Քուրդիստանի ինքնավարության ղեկավար Մեսուդ Բարզանին կարողացել է համոզել Իրաքի նախագահ Ջելալ Թալաբանիին եւ մարտի 21-ին` Նովրուզի տոնին մտադիր է Քուրդիստանը հռչակել որպես անկախ պետություն:
Նշվում է, որ եվրոպական երկրները աջակցում են այս մտքին, սակայն ԱՄՆ-ը գտնում է, թե ինքնավարությունը դեռ պատրաստ չէ անկախության:




























