Եղանակային պայմանների պատճառով այսօր` փետրվարի 2-ին, հանրապետությունում առայժմ որեւէ ավտովթար չի արձանագրվել: Այս մասին այսօր՝ փետրվարի 2-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային  ծառայության բաժնի պետ, գնդապետ Նորիկ Սարգսյանը: Նա նշեց, որ ընդհանրապես, եթե եղանակային պայմանները վատ են լինում, վթարները ավելի քիչ են լինում, քանի որ վարորդներն ավելի զգույշ են վարում, ավելի փոքր արագություններով:

Իսկ երեկ հանրապետությունում արձանագրվել է մարմնական վնասվածքներով 4 ավտովթար, որի հետեւանքով կա 6 վիրավոր, ինչը, նրա գնահատմամբ, մեծ չէ հանրապետության համար:

Ինչ վերաբերում է Էվակուատորներին, ապա 2011թ 72 տրանսպորտային միջոց են էվակուացրել, 302 արձանագրություն է կազմվել: «Բազմաթիվ են այն դեպքերը, երբ էվակուատորը փորձում է տեղափոխել տրանսպորտային միջոցը, վարորդը մոտենում է եւ մենք պարտավոր ենք տեղում կազմել վարչական իրավախախտման մասին արձանագրություն»,- ասաց Նորիկ Սարգսյանը: