Փետրվարի 1-ին` ժամը 16.16-ին  տեղակատվություն է ստացվել, որ շմոլ գազից թունավորման նախանշաններով Երեւան քաղաքի Հալաբյան փողոցի թիվ 53 շենքի 41-րդ բնակարանի բնակիչներ` 14-ամյա Գրիգոր  եւ 11-ամյա Ելենա Թումանյանները տեղափոխվել են «Սրբ. Աստվածամայր», իսկ 81-ամյա Սուքիասովա Գալինան՝ «Արմենիա»  բժշկական կենտրոն: Տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար: 

Իսկ փետրվարի 2-ին նույն գազից թունավորուման նշաններով Գյումրի քաղաքի Մ. Խորենացիի փողոցի թիվ 8 շենքի 63-րդ բնակարանի բնակիչներ` 51-ամյա Գայանե, 45-ամյա Գառնիկ, 25-ամյա Վահան  Գեւորգյանները եւ 23-ամյա Արմինե Հովհաննիսյանը տեղափոխվել են Գյումրի քաղաքի «Սամարիթեր» հիվանդանոց, 1-ամյա Գայանե Գեւորգյանը՝ «Ավստրական» մանկական հիվանդանոց, ով ստանալով առաջին բուժօգնություն՝ դուրս է գրվել է: Տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Բացի այդ, «Ավստրիական» մանկական հիվանդանոց են տեղափոխվել նաեւ նույն քաղաքի Լալայան փողոցի թիվ 34բ տան բնակիչներ` 15-ամյա Կարինե  եւ 9-ամյա Էդգար  Նազարեթյանները:

Տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության: