Հայտնի է դարձել Երեւանի թիվ 95 դպրոցում 17-ամյա երիտասարդին վնասվածք հասցրած անձի ինքնությունը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 31-ին, ժամը 17.10-ին, Երեւանի Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնից ոստիկանության Էրեբունիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «ձախ աչքի ակնագնդի ցնցում» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Երեւանի թիվ 95 դպրոցի աշակերտ, 17-ամյա Երվանդ Է.-ն՝ հայտնելով, որ նույն օրը, ժամը 11.30-ին, դպրոցում, վիճաբանության ժամանակ, զուգահեռ դասարանի աշակերտները հրել են իրեն, ինչի հետեւանքով ինքը դեմքով հարվածել է պատին:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ փետրվարի 1-ին պարզվել է, որ Երվանդ Է.-ին վնասվածքը պատճառել է նույն դպրոցի աշակերտ, 19-ամյա Դավիթ Զ.-ն:
Կատարվում է քննություն:




























