Bild-ի տեղեկացմամբ՝ եվրոպացիները ցանկանում են քննարկել եւ վերանայել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության պլանի առնվազն չորս կետ։
Դրանք են․
Տարածքների բաժանման առաջարկը (Դոնեցկի ողջ մարզը եւ Ղրիմը ռուսական ճանաչելը)։ «Մենք հստակորեն պաշտպանում ենք այն տեսակետը, որ սահմանները չպետք է փոխվեն ուժով»,- նշվել է Ուկրաինայի դաշնակիցների հայտարարությունում։
Ուկրաինական բանակի կճատումը, որն առանց այդ էլ թվով զիջում է ռուսականին, մինչեւ 600 հազար զինծառայող (դա կարող է Ուկրաինան «խոցելի» դարձնել)։
Ուկրաինայի անվտանգության երաշխիքները (եվրոպացիները չեն հավատում Ռուսաստանի ձեւական պարտավորությունների հուսալիությանը՝ Ուկրաինայի կամ ԵՄ-ի դեմ ապագայում չհարձակվելու հարցում, քանի որ նախկին համաձայնությունները Կրեմլն արդեն խախտել է)։
Ռուսական սառեցված ակտիվների ապագան (եվրոպացիները չեն ցանկանում, որպեսզի Վլադիմիր Պուտինը դրանցից շահ ունենա)։





























