ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ խաղաղության պլանը, որը ներկայացվել է Ուկրաինային, Ռուսաստանի հետ պատերազմն ավարտելու վերջնական առաջարկ չէ, տեղեկացրել է CNN-ը։
«Ոչ, սա վերջին առաջարկը չէ։ Մենք կցանկանայինք խաղաղության հասնել։ Դա պետք է վաղուց տեղի ունեցած լիներ։ Ռուսաստանի հետ Ուկրաինայի պատերազմը չպետք է սկսվեր։ Եթե ես նախագահ լինեի, այն երբեք չէր պատահի։ Մենք փորձում ենք այն դադարեցնել։ Ինչեւէ, մենք պետք է այն դադարեցնենք»,- ավելացրել է նա։
Հարցին, թե ինչ տեղի կունենա, եթե Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չընդունի պլանը հինգշաբթի սահմանված ժամկետում, Թրամփը պատասխանել է. «Այդ դեպքում նա կկարողանա շարունակել մարտնչել»։



























