ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ընտրված քաղաքապետ Զոհրան Մամդանիի հետ Օվալաձեւ աշխատասենյակում երեկ կայացած հանդիպումից հետո հայտնել է, որ Նյու Յորքը գերակա չէ Ազգային գվարդիայի զորքերի տեղակայման համար, փոխանցել է CNN-ը։

Հարցին, թե ծրագրում է արդյոք Ազգային գվարդիա ուղարկել Նյու Յորք, Թրամփը պատասխանել է. «Եթե դա նրանց պետք լինի»։

«Հիմա դա ավելի շատ հարկավոր է այլ տեղերում։ Երեկ մենք շատ լավ հանդիպում ունեցանք։ Մենք այդ մասին ասել ենք։ Բայց եթե դա նրանց պետք է, ես դա կանեմ»,- հայտնել է ԱՄՆ նախագահը։