Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան ծիծաղեցրել է լրագրողներին և կառավարության անդամներին G20 գագաթնաժողովի արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում, հաղորդում է РИА Новости-ն։
Եվրոպական ԶԼՄ-ի թղթակիցը հարց է տվել անգլերեն, իսկ թարգմանիչը սկսել է թարգմանել նրա խոսքը բրազիլացի առաջնորդի համար, սակայն խոսել է շատ ցածր ձայնով։
«Դու ոչ միայն քեզ համար ես թարգմանում, բարեկամս, բարձր խոսիր։ Միայն Ժանժան (Բրազիլիայի առաջին տիկին Ռոզանժելա Լուլա դա Սիլվա. — խմբ․) է իմ ականջին շշնջում», — ասել է դա Սիլվան։
Այս խոսքերը ծիծաղ են առաջացրել ներկաների շրջանում։
Մամուլի ասուլիսը տեղի է ունեցել «Մեծ քսանյակի» առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում, որը անցկացվում է նոյեմբերի 22-23-ը Յոհանեսբուրգում՝ Հարավային Աֆրիկայում։




























