ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ժնևում հրաժարվել է պատասխանել CNN-ի այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն կարող է հրաժարվել Ուկրաինայից, եթե Կիևը մերժի խաղաղության առաջարկը։
Այս հարցին պատասխանելուց հրաժարվելը խոսուն է․ նույնիսկ այդ ենթադրությունը հերքելուց հրաժարվելը նշանակում է, որ Ուկրաինայի համար սարսափելի սցենարը իրականում հնարավոր է, նշում է լրատվամիջոցը։
Ուկրաինայի, ԱՄՆ-ի և եվրոպական երկրների պատվիրակները այսօր Ժնևում բանակցություններ են վարում՝ քննարկելու ԱՄՆ-ի կողմից մշակված 28 կետից բաղկացած պատերազմի դադարեցման ծրագիրը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցիալական ցանցում գրառում էր արել՝ մեղադրելով Ուկրաինայի ղեկավարությանը ապերախտության մեջ՝ ի պատասխան Վաշինգտոնի խաղաղության ջանքերին։



























