Չինաստանի նախագահ Սի Ծինպինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հաղորդում է Xinhua-ն։

Ըստ չինական Xinhua գործակալության՝ Չինաստանի նախագահը զրույցի ընթացքում հայտարարել է, որ Չինաստան-ԱՄՆ հարաբերություններն ընդհանուր առմամբ կայուն են մնացել և բարելավվել հոկտեմբերի 30-ին Բուսանում անցկացված հանդիպումից հետո։