Եվրամիության առաջնորդները հրաժարվելով ընդունել ԱՄՆ նոր ծրագիրը, որը լուրջ հնարավորություն է տալիս խաղաղության համար, գործում են ի վնաս Ուկրաինայի և բուն Եվրոպայի շահերի։ Դրա մասին հայտարարել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն՝ մեկնաբանելով ուկրաինական հակամարտության լուծման ԱՄՆ առաջարկները։

«Յուրաքանչյուր ոք, ով դեմ է խաղաղության համաձայնագրին, իրականում գործում է ընդդեմ Եվրոպայի, և ես համոզված եմ, որ նրանք գործում են ընդդեմ Ուկրաինայի»,- Բրյուսելում ԵՄ առևտրի խորհրդի նիստից հետո հունգարացի լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է արտգործնախարարը։

Նրա կարծիքով՝  ԱՄՆ ծրագիրը վիթխարի հնարավորություն է ընձեռում վերջապես խաղաղություն բերել Կենտրոնական Եվրոպա։ Սակայն մենք միաժամանակ տեսնում ենք, որ Բրյուսելը և եվրոպացի առաջնորդները հետաքրքրված չեն խաղաղության ծրագիրն ընդունելով։ Նրանք ոչ միայն չեն հետաքրքրվում դրանով, այլև, ըստ ամենայնի, արդեն մտածում են՝ ինչպես խոչընդոտել դրան, ինչպես խաթարել այն, ինչպես անհնար դարձնել այդ խաղաղության ծրագրի ընդունումը»,- ըստ M1 հեռուստաալիքի՝ նշել է Սիյարտոն։

Նախարարը հայտարարել է, որ Հունգարիան անվերապահորեն աջակցում է ԱՄՆ նոր ծրագրին և բոլոր եվրոպացի քաղաքական գործիչներին կոչ է անում նույնպես աջակցել ամերիկյան առաջարկներին։