ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Հայոց ցեղասպանության հուշահամալիրում հետևել է հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքներին:

ԿԳՄՍՆ–ից NEWS.am–ին հայտնում են, որ նրան ուղեկցել է ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը:

Կապալառու կազմակերպության ներկայացուցիչները ներկայացրել են աշխատանքների ընթացքը,  տեղում քննարկվել  են մի շարք հարցեր:

Նախարարը կարևորել է որակի և ժամկետների պահպանման հարցը: